ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղ: Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմից: Այն Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է. անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են:
Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է: Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից:
--00--ԱԹ