ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Այս տարի գարնանը հայրական տան այգում 20 գաճաճ ընկուզենի տնկեցի, անկեղծորեն պիտի ասեմ, որ առանձնապես մեծ սպասելիքներ չունեի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով ընկուզենիների լուսանկարները:
«Թե ինչպիսին է արդյունքը առաջին իսկ տարում, կարող եք տեսնել ստորև:
Նշեմ, որ խոսքը Լոռու մարզի մասին է, ծովի մակերևույթից 1400-1500 մետր բարձրության վրա անգամ կարելի է մշակել բարձրարժեք մշակաբույսեր, զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:
Ժամանակն է փոխվել, փոխել ավանդական մոտեցումները, յուրացնել գյուղատնտեսության նորագույն ու արդյունավետ ձեռքբերումները»,- գրել է Պապիկյանը:
--0--ԱՀ