ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 3-ին՝ ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք են տվել հաղորդումից 3 օր անց:
Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
--00--ԱԹ