ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երեկ ՊՈԱԿ-ի մասնագետները, խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։
Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։
--00--ԱԹ