ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին Hetq.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն: Փաթեթը մշակվում է Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության նախարարությունների և վարչապետի աշխատակազմի հետ համատեղ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ