ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։
Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի:
Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»:
--00--ԱԹ