ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ավարտվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած առաջին առցանց մրցաշարը: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) պոկել է 170, իսկ հրել 211 կգ ծանրաձողը: Երկամարտի 381 կգ արդյունքով Գասպարյանը գրավել է 3-րդ տեղը:
109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը նվաճել է ոսկե մեդալ: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ ծանրաձող, իսկ հրումում՝ 230 կգ: Լալայանը հաղթող է դարձել երկամարտում 425 կգ արդյունքով:
Մինչև 89 կգ քաշային կարգի պակում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը հաջող է կատարել երկու մոտեցում բարձրացնելով 165 կգ, իսկ հրումում ցույց է տվել 190 կգ արդյունք և երկամարտում գրավել է 4-րդ տեղը:
--00--ԱԹ