ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
«Հարգելի՛ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, մանկավարժներ, աշակերտներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Մեր ժողովրդի բարձր արժեքներից մեկն էլ գիտելիքն է: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն:
Այս տարին առանձնահատուկ տարի է. hամավարակը խոչընդոտներ առաջացրեց բոլոր ոլորտներում, բայց Դուք, սիրելի՛ մանկավարժներ, անտեսելով բոլոր խոչընդոտները շարունակեցիք հեռավար կազմակերպված դասերն ու Ձեր փորձն ու գիտելիքը տվեցիք սերունդներին:
Լիահույս եմ, որ սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարին բարեհաջող ընթացք կունենա: Կենդանի շփման եւ լիրաժեք ուսում ապահովելու նպատակով մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապահով հաճախեն դասերին:
Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից:
Մեր ապագան ձեր ձեռքերում է: Ուսմանը մոտեցեք ամենայն պատասխանատվությամբ եւ հիշեք, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:
Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի»,-նշված է ուղերձում:
--00—ԼՄ