ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Մեզ չեն կարող հանրահավաքով վախեցնել, առավել ևս, որ չկա այսօր այնպիսի նախադրյալ, որ հնարավորություն տա իրականացնել դժգոհության բազմահազարանոց հանրահավաքներ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներ սկսելու մասին օրեր առաջ արած հայտարարությանը:
«Ծառուկյանի՝ մեկ ամիս առաջ ասած սովը պետք է արդեն եկած լիներ, ես հիմա հարց եմ տալիս, արդյոք երկրում սո՞վ է, իհարկե՝ ոչ, ոչ միայն սով չէ, այլև հակառակը, ՀՀ-ն այս ընթացքում կարողացավ սննդի և բուժտեխնիկայի օգնություն ուղարկել Լիբանանի ժողովրդին և լիբանանահայությանը»,- նշել է պատգամավորը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններին, հնչող քննադատություններին, մասնավորապես խոսելով այն մասին, որ ԲՀԿ-ն, Քոչարյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ քաղաքական ուժեր, չեն համակերպվում «Նոր Հայաստանի» հետ, որ փողով այլևս հարցեր չեն լուծվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ