Արցախը հանում է սահմանափակումները, մեր մտահոգությունները մինիմալ են․ ԱՀ պարետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվում են։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն ասել է, որ թեստերի հետ կապված դժվարություններ են եղել և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում։

«Քանի որ ՀՀ-ից Արցախ մեկնողների զգալի մասը Երևանից չեն, երբեմն մեր հայրենակիցները թեստավորման համար կիլոմետրեր էին անցնում։ Իսկ Արցախի լաբորատորիան օրական 300 թեստ անցկացնելու հնարավորություն չուներ, և նաև սա պատճառ հանդիսացավ, որ մենք հանենք թեստավորման պահանջը սահմանում»,- ընդգծել է նա։

Հարցին, թե արդյո՞ք մտավախություններ չկան, որ այս սահմանափակումների վերացումը կարող է ռիսկային լինել, նա նկատել է․

«Մտավախություն կա, բայց եթե դիտարկենք անցած հինգ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, այսօր դրանք ամենաքիչն են, և հենց դրա համար էլ սահմանափակումները դուրս են բերվել»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ կրթական սեզոնի բացումն անհագստացնող է, բայց հաշվարկվել են հակահամաճարակային բոլոր քայլերը՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։

Նա նաև տեղեկացրել է, որ Արցախում ևս մեկ անգամ երկարաձգվելու է արտակարգ իրավիճակի ռեժիմը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ