ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությանը, թե հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը Թովուզի հատվածում՝ կրակ բացելով Ալիբեյլի գյուղի ուղղությամբ:
«Հակառակորդը փորձում է նոր ամրաշինական աշխատանքներ ծավալել, ինչը, բնականաբար, չի նպաստում սահմանի տվյալ հատվածում ռիսկերի նվազեցմանը։ ՀՀ զինված ուժերը կասեցնում են նման գործողությունները և միաժամանակ ձեռնարկում են համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար։
Որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել», - ասաց Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ որևէ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը կրակ չեն վարել:
--00—ԼՄ