ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց մոտ 3 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված:
Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը քաղել էր իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
--00—ԼՄ