ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։
Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։
--00—ԼՄ