ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Երեկ գիշերը արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերական կայուն լարված, որոշ հատվածներում եղել են հրետանային մենամարտեր փոխհրաձգություններ հրաձգային զնեքի կիրառմամաբ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուի ժ/պ, փոխգնդապետ Սուրեն Սարումյան։
«Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր, իր մարտակարգերը բարելավելու նպատակաով, սակայն պաշտպանության բանակի ստորաբաժանումները հայտանբերել են շարժերը, թիրախները հավաստանշել ու հաջողությամբ ճնշել ակտիվացման փորձերը»,- նշեց նա։
Սարումյանն ասաց, որ այս պահին ևս իրավիճակը շարունակում է մնալ կայուն, սակայն լարված։ Հակռակորդը երեկ կրել է 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 զրահատեխնիկա, 11 անօդաչու թռչող սարքեր, 3 ՏՕՍ։
«Մարտակերտի վերաբերյալ տարածվել է ապատեղեկատվութուն, այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ 1 սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել, անզոր չարությունից սկսել է հարվածել ռազմական նշանակություն չունեցող օբյեկտներին»,- հավելեց նա։
--00—ՄՀ