ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ադրբեջանի առաջնային խնդիրն էր կայծակնայնին պատերազմի միջոցով արագորեն վերահսկողություն հաստատել Արցախի վրա, ինչը, բնականաբար, տապալվել է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին մեկ-երկու օրերի հիմնական թափը որոշակի դադարներ կրում է, սակայն զգոնությունը թուլացնել չի կարելի։ Թշնամին անընդհատ վերախմբավորումներ է կատարում և փորձում ճեղքում մտցնել։ Ծանր մարտեր են ընթանում՝ հիմնական հարավային և հյուսիսային ուղղություններում»,- ասել նա։
Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների դադարեցման մեջ շատ բան կախված է դիվանագիտական հարթությունում ընթացող գործողություներից։
«Ամբողջ Արցախը ռազմաճակատի է վերածված։ Շատ բան կարող էր արվել մինչև ռազմական գործողությունները սկսվելը։ Միջազգային հանրությունն իր ձեռքի տակ եղած մեխանիզմները դեռևս լիարժեք չի օգտագործում՝ կանխելու պատերազմը»,- ընդգծել է Աբրահամյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ