ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պատրաստ են յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ տեղափոխել Հայաստան:
«Արմենիա ավիաընկերությունը 08/10 Մինվոդի-Երևան 11/10 Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։ Յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,-հայտնում է Գևորգ Խաչատրյանը։
--00—ԼՄ