ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
«Արմենիա» ավիաընկերությունը փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով չվերթների զանգվածային կասեցման և տոմսերի վերադարձի հետ կապված խնդրին, և լուծում առաջարկել:
«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։
«Արմենիա» ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,-գրել է ավիաընկերության փոխտնօրենը։