ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Ըստ տարածված հաղորդագրության, Պուտինը նշել է, որ հակամարտության սրումը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և հանգեցրել է զորհերի քաղաքացիական բնակչության շրջանում։
«ՌԴ նախագահն ընդգծել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,-ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում։
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:
Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:
--00--ԱՀ