ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է Russia Today-ը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Մոսկվայում ընդունած հումանիտար նպատակներով հրադադարի խստորեն պահպանման կարևորությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ հումանիտար հրադադարի մասին: Ադրբեջանը, սակայն, խախտում է հրադադարը և շարունակում թիրախավորել բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը:
--00--ԱՀ