ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին՝ պաշտպանների միջնորդության քննարկումը: Այդ մասին դատական նիստից հետո հայտնել են Ծառուկյանի փաստաբանները և հավելել, որ դատարանը փաստաթղթեր է պահանջել, իսկ թե ինչ փաստաթղթեր, չեն նշել:
Հիշեցնենք, որ գագիկ Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր արել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ հարուցվել է 3 քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման հատկանիշներով։ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ծառուկյանին կալանավորելո ԱԱԾ-ի միջնորդությունը։
--00—ԼՄ