ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

ր.p

ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։

Հայտնենք, որ Վահե Դանիելյանը մասնակցել է Արցախի համար մղված մարտական  գործողություններին, իսկ ներկայումս հանդիսանում է ՀՅԴ Վայոց ձորի Մարզային կոմիտեի նախագահը: Վահե Դանիելյանը ակտիվ մասնակցություն էր ունեցել Սրբազան շարժմանը, հետապնդվել իշխանությունների կողմից և շինծու մեղադրանքով կալանավորվել սույն թվականի հունիս 15-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը փոխել էր նաև ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված կալանքը տնային կալանքով։ 

 --00—ԼՀ