ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սիրիացի ահաբեկիչները, որոնք այս պահին մասնակցում են Արցախի դեմ պատերազմին, ներկայացնում են անմիջական վտանգ ՌԴ-ի համար, և Մոսկվան ունի բոլոր լեգիտիմ իրավունքներն այնտեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
«Ինձ համար ակնհայտ է, որ ահաբեկիչները, կամ նրան ջարդված խմբավորումներն ուղարկվում են ՌԴ, որովհետև, իմ կարծիքով, նրանք ՌԴ-ն ընկալում են ուղիղ այնպիսի թշնամի, ինչպես Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին։ Հարցն այն է, որ թե ինչպես պետք է շարունակվի այս գործընթացը։ ՌԴ-ն կսպասի, որ այս տարրերը մտնեն իր տարածք, և այնտեղ սկսեն հակաահաբեկչական գործողություններ իրականացնել։ Ես չգիտեմ, միգուցե ռուսական հատուկ ծառայությունները կամ կառավարությունը մտածում են, որ կարելի է իրականացնել հակաահաբեկչական գործողություններ նաև Լեռնային Ղարաբաղում», - ասել է նա։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ Մոսկվան հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Սիրիայում, որ Ռուսաստանից բավական հեռու է, որովհետև սիրիացի ահաբեկիչների գործողությունները ուղիղ վտանգ էին ներկայացնում իր ազգային անվտանգությանը։ «Հիմա արդեն ահաբեկիչները շատ ավելի մոտ են ռուսական սահմաններին», - ասել է նա։
--0--ԿԿ