ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Նա նշել է, որ բանակցություններին մասնակցում է իբրև միջնորդ:
Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել լավ առաջընթաց՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին հասնելու շուրջ բանակցություններում:
Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
Երկուստեք վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
--00--ԱԹ