ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում ես ճնշում գործադրեցի առաջնորդների վրա` ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը հետամուտ լինելու իրենց ստանձնած պարտավորությունները պահպանելու հարցում:
Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքին»:
--00--ԱՀ