ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Վիրավոր զինծառայողների տարհանման ու վիրահատական գործընթացին նպաստելու համար կամավորական Արմեն Համլետի Բդոյանն ու վարորդ-սանիտար Ալբերտ Վրեժի Սահակյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն՝ հավելելով, որ նույն կարգի պատվաբեր մեդալներ են վաստակել նաև շարքային-պայմանագրայիններ Էմիլ Արկադիի Հայրապետյանը, Արմեն Վագիֆի Մանվելյանն ու Վաղինակ Լևոնի Հարությունյանը՝ մարտական պայմաններում սանիտարական մեքենաների բնականոն աշխատանքների կազմակերպմանը նպաստելու համար:
--00--ԱԹ