ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ:
Հոդվածագիր Անտոն Լիսիցինը ներկայացնում է ԼՂՀ-ի կրթության, գիտության և մշակույթի նախարարության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովի և լուսավորության փոխնախարար Միխայիլ Համբարձումյանի երկխոսությունը, և նկատում, որ Օսիպովը խոսում է իրավիճակի մասին այնպես, որ թվում է՝ գրականության բաց դաս է տալիս՝ լավ փոխանցված ձայնով և հմուտ ինտոնացիայով:
Հոդվածից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.
«Այդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ես օրագրում գրել եմ. «Անիծյալ պատերազմ»», - նա ցույց է տալիս սեղանի վրա դրված օրացույցը: Պատուհանից դուրս լսվում են ռմբակոծություններ. Ղարաբաղի ՀՕՊ-ը պայքարում է Ստեփանակերտի երկնքի համար:
Երբ Օսիպովը նշում է, որ իր աշակերտներն առաջնագծում են, ձայնը կտրվում է: Համբարձումյանը նրան ուշադիր լսում է և խախտում մենախոսությունը` թեմա բացելով աշխարհի արձագանքի մասին: Համբարձումյանի որդին առաջնագծում է:
«Երբեմն զարմանում եմ ձեզ վրա, Ռուբե՛ն Ալեքսանդրովիչ: Աշխարհը թքած ունի, Ղարաբաղը աշխարհին հետաքրքիր չէ: Աշխարհը հետաքրքրված է փողով, բայց մենք փող չունենք», - կտրուկ ընդհատում է նա իր գործընկերոջը:
Օսիպովը նոր հիմնավորում է բերում. «Ահա մի տարեց կին շրջում է քաղաքում: Եթե նա ռմբակոծության տակ ընկնի, ինչ-որ մեկը դրանից օգուտ կունենա՞»:
«Կունենա,-սառնասրտորեն պատասխանում է Համբարձումյանը,-ինչ-որ մեկը ավելի շատ գումար կաշխատի զենքի վաճառքից»:
Բայց չէ, որ Ադրբեւանն իր ճիշտն ունի, և այնտեղ ևս ուզում են վերադարձնել փախստականներին իրենց տներ: Այս Արտահայտությունից հետո փխնախարարի ինքնազսպումը միանգամից անհետանում է:
«Բաքվում չկա փախստականների մեծ համայնք: Նրանք խոսում են միլիոնից, թեև հենց իրենց իսկ վիճակագրությամբ Զանգելանում ապրել է 3500 մարդ, իսկ հիմա հաշվում են 80 հազար: Չէր կարող այստեղ 1 միլիոն մարդ ապրել»:
«Եվ հետո ինչո՞ւ նրանք չեն հիշում մեր փախստականների մասին... Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից»,-վրդովվում է Համբարձումյանը:
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ապրել Ադրբեջանում, Օսիպովն ու Ամբարձումյանը միաբերան պատասխանում են՝ ո՛չ:
Հոդվածն առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ