ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:
Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»:
--00--ԱԹ