ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ ...
Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ« ինչուի՞ »պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ , որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...
Խոսե՜ք , քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի , խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել , սուտը համեղ չէ , անորոշությունն էլ՝ դառը :
Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ :
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից , չի՛ քննարկվել , երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ժողովուրդը տեղյակ չէ , չի՛ քննարկվել , ապա ում հետ է քննարկվել այս հարցը , ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում , բայց ոչ խորհրդարանը , նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը :
Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին , չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու»։
--00--ԱՀ