ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը, ժամանել են Արցախում գտնվող տեղակայման օդակայան։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Բանակի ավիացիայի անձնակազմն ուսումնական թռիչքներ է իրականացրել ու մեկնել տեղակայման օդակայաններ խաղաղապահ զորակազմի շահերից բխող առաջադրանքներ կատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--0--ԿԿ