ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
«Մի-8» ռազմական ուղղաթիռը Մերձմոսկովյան Կլինսկի շրջանում կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ ավիավթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:
«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ թռիչքն իրականացվել էր առանց զինամթերքի: