ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության և արժանապատվության հարց է։
Չգիտեմ՝ ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը և համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։
Վերջիվերջո, անձերը կարևոր չեն լինելու։ Կարևոր են լինելու մարդկանց մասնագիտական և բարոյական որակները։
Բայց ինձ համար մի բան շատ հստակ է։
Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում, և ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում և Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։
Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն»։
--00—ԼՄ