ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Վերջին մեկ օրում ավելի քան 1800 բնակիչ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են վերադարձող բնակիչների անվտանգությունը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 բնակիչ, որոնք հեռացել էին իրենց տներից մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ իրենց նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան13 հազար բնակիչ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը:
Ըստ նրա՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Բացի այդ, ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների որոնման և փոխանակման գործընթացը:
--00—ՄՀ