ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։
«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ։
--00—ԼՄ