ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱԺ նիստի ժամանակ իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ տեղեկություններ ունի, որ հենց այս պահին ադրբեջանցիները կարող են ներխուժել Սոթքի ոսկու հանքի տարածք:
«Քիչ առաջ խոսեցի կորպուսի հրամանատարի հետ: Այս պահին հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց հաստատվեց, որ խնդիր ունենք Քարվաճառի շրջանում: Երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս», - ասել է պատգամավորը:
Նշենք, որ Facebook սոցցանցում ևս նման տեղեկություն է շրջանառվում: Լրագրող Լիլիթ Շաբոյանը գրել էր, որ ադրբեջանցիները Վարդենիսի Սոթքի հանքում են, և որ ոչ մի պաշտոնյայի հետ կապվել չի կարողանում հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում։ Աշխատակցիները չեն հասկանում ինչ անեն։
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանն էլ գրել էր, որ այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել հայ զինվորներին։ Թշնամին հասել է ոսկու հանք և 1 ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։
Օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ գրել է, որ ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան տարածքից:
--00—ԼՄ