ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
«Ձեզ առաջարկում են կանգնեցնել պատերազմը, ասում են՝ եկեք գոնե այս կորուստներով ֆիքսենք, գոնե այս տարածքի վրա ունենանք մեր իրավասությունը, խաղաղապահներով ամրագրենք խաղաղությունը, ու Հայաստանը մերժում է և գիտե՞ք՝ ինչ է ասում՝ հայկական շահին հակառակ է, որ Շուշի վերադառնան փախստականներ, իրենց պետք էր, որ ադրբեջանական բանակը մտներ Շուշի, որպեսզի հայկական վերահսկողությունից դուրս գտնվեր քաղաքը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Ես նաև խորը կասկածներ ունեմ, որ եթե Ռուսաստանը չճնշեր նոյեմբերի 9-ի պայմանագրի առումով, մինչև Ստեփանակերտը չհանձնեինք, չէին համաձայնվելու»,- ասել է Ղազինյանը:
«Հասկանո՞ւմ եք՝ ում մասին է խոսքը, հասկանո՞ւմ եք՝ ո՞վ են սրանք: Ախր ո՞նց մեր ժողովդրին բացատրենք, որ այս խմբակը որևէ առընչություն չունի պետության հետ, որ էս խմբակը հատուկ ներդրված է եղել ՀՀ-ում Արցախը Ադրբեջանին հանձնելու նպատակով»,- նշել է Ղազինյանը:
Բանախոսն անդրադարձել է ներքաղաքական օրակարգում քննարկվող մի շարք այլ կարևոր հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ