ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումը և կից գրառում արել՝ թե պայմանագրային զինծառայողներն իրեն հայտնել են, որ իրենց աշխատավարձի զգալի մասը չի վճարվել:
«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարարից սպասում եմ պարզաբանում»,- գրել է Սարգիս Ալեքսանյանը:
--00—ԼՄ