ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը ես վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է որոշման մեջ։
ԿԸՀ –ն հայտնել է, որ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։
--00—ՄՀ