ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի։ Այս մասին հայտնում են կուսակցությունից: Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։
Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ զետեղեցին զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։