ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ընդդիմությունն ամեն ինչ անելու է քաղաքացիական բախումներ չհրահրելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը կոչ է անում հավաքի մասնակիցներին սադրանքներին չտրվել։
«Կուլ տվեք սադրանքները։ Իշխանությունն ուզում է դա՝ պարետային ժամ մտցնելու, ընդդիմադիրներին կալանավորելու համար»,- ասել է նա։
Հարցին՝ արդյո՞ք հավաքներն ինքնաբուխ են, Զոհրաբյանը դրական է պատասխանել՝ վստահեցնելով, որ որևէ մեկը չի կարող ապացուցել, թե գեթ մեկին գումար է առաջարկվել մասնակցության համար։
Խոսելով սահմանների դեմարկացիայի մասին՝ պատգամավորը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ թուրքը GPS-ով նվաճում է ՀՀ-ի տարածքը։
Մանրամասերը՝ տեսանյութում։
--0--ԿԿ