ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իրեն զանգահարել է անթանոթ մեկը, ներկայացել որպես պատգամավոր Անդրանիկ Քոչարյան և սպառնացել:
Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան:
Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»,-գրել է Կարեն Քոչարյանը:
--00—ԼՄ