ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր և նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը։ Այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանի Դաշնության խաղապահները պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատախանությունը նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի դրույթներին»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց նաև, որ հայկակա կողմը չպիտի անի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։
--00—ՄՀ