ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ռազմական գործողություններից հետո էլեկտրամատակարարման վերականգնմանն աջակցել են ռուս խաղաղապահները:
«Խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների նորոգումներ են կատարվել: Վերականգնվել է ընդհանուր թվով մոտ 12 000 բնակչությամբ 24 բնակավայրերի անխափան էլեկտրամատակարարումը»,- հայտնում են ՊՆ-ից:
--00--ԱԹ