ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը:
Արհմիությունը հորդորում է ԵՊՀ ղեկավարությանը չխոչնդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և ուսանողներին քայլերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ ժողովրդական շարժմանը:
--00—ԼՄ