ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Տավուշում սահմանագծման և սահմանազատման որևէ խնդիր դրված չէ։ Սահմանամերձ գյուղերի հանձնման մասին խոսակցությունները «դեղին մամուլի» մակարդակի են։ Մենք ավելի լավ է չբորբոքենք սա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է և հորդորելով՝ չտրվել Ադրբեջանի պրովոկացիոն քարոզչությանը։
«Թշնամին մեծ ախորժակ ունի և որոշակի հայտարարություններ է անելու եթե ոչ պաշտոնական, ապա ոչ պաշտոնական ուղիներով։ Մենք չպետք է տրվենք դրանց, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ նկրտումների, հոխորտանքների դեմ պայքարելու միակ ճանապարհն ուժեղանալն է՝ տնտեսությամբ, անվտանգային համակարգով, կրթությամբ ու մշակույթով։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու կողմից շրջանառվող որևէ պրովոկացիայի»,- ասել է նա։
Չոբանյանն ընդգծել է, որ շատերը չեն պատկերացնում, թե ինչ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նման տեղեկատվությունը սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ