ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արկադի Անդրիասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-14:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
--00--AH