ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար:
«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»,- հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը։
--00—ՄՀ