ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Քրեական հեղինակություն համարվող, «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը նախօրեին 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա անազատության մեջ էր 2020-ի հունիսից, գրում է «Հայկական ժամանակը»:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այն քննվում է դռնփակ ռեժիմով:
Հիշեցնենք՝ Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, շորթելու համար:
Ավելի վաղ նրան մեղադրանք էր առադրվել նաև կողոպուտի կազմակերպման, մարդու առևանգում, սպանության փորձ կազմակերպելու համար: Այս մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
--00—ԼՄ