ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Ժողովուրդը, ոչ թե որոշ ընդդիմադիրները պետք է որոշեն՝ արդյո՞ք այս իշխանությունն արդյունավետ է աշխատել, կոմպետենտ է, թե՝ ոչ։ Իսկ դրա արդյունքը հնարավոր է տեսնել միայն ընտրությունների միջոցով։ Այս մասին 24TV-ի եթերում ասել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։
Պատգամավորը նշել է, որ իրենց իշխանությունը պարտավորված է Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծել, ունի պատասխանատվություն նաև ժողովրդի առաջ։ Ըստ Բոշյանի՝ քաղաքական լարված վիճակում փորձում են մանիպուլացնել մարդկանց, բայց թիմը պատասխանատվությունից չի խուսափելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ