ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն այն տեսակետին է, որ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ի հանրահավաքի համար տարօրինակ ֆորմատ են ընտրել, նրանց առաջ քաշած թեզերն անտեղին ու անհիմն են: 24News-ի հետ զրույցում Բոշյանը հիշեցրեց՝ այդ երեք ուժերից երկուսը 2018-ի հոկտեմբերի 2-ին ցանկանում էին վիժեցնել հեղափոխությունը:
«3 ուժերը կարծես քաղաքական դաշտը դեֆորմացնելու, ձևախեղելու, առողջ ընդդիմության ուղիները խցանելու նպատակ ունեն»,- հավելեց «Իմ քայլի» պատգամավորը:
Նա բացառեց, որ առաջիկայում կարող է գործադիր տեղափոխվել։ «Գործունեությունս Աժ-ում եմ շարունակելու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ