ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման բարձր առաքելության շրջանակներում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից Հայաստանի արևմտյան սահմանին կանցկացնեն հարձակողական զորավարժություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը այս միջոցառմանը հրավիրվել են որպես պատվավոր հյուրեր՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՀՀ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանի «ժողովուրդը» ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները և հաջողություն մաղթել բոլոր մասնակիցներին՝ Երևանից դեպի Ռուսաստան Նախիջևանով երկաթգծով շուտափույթ մեկնելու անզուսպ սպասումով»,- գրել է Ղազինյանը։
--00—ՄՀ